Մեհրաբյանների բազմազավակ ընտանիքը սահմանամերձ Տավուշի Զորական գյուղում է ապրում։ Ընտանիքի կարիքները հոգալու համար Մեհրաբյանների հայրն արտագնա աշխատանքի է մեկնում։ Սակայն չորս երեխաներից երկուսն առողջական խնդիրներ ունեն, և աշխատած գումարը չի բավականացնում թանկարժեք դեղորայքը գնելու և միաժամանակ կեցության ծախսերը հոգալու համար։ Ընտանիքի մայրը չի աշխատում, որովհետև երեխաների միակ խնամողն է։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.