Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքում անմշակ հողեր գրեթե չեն մնացել։ Տարեցտարի ցանքատարածություններն ավելանում են, հետևաբար նաև սպասարկող գյուղտեխնիկայի պահանջն է մեծանում։

Համայնքը գյուղտեխնիկա ունի, սակայն համալրման անհրաժեշտություն կա, ասում է համայնքապետ Արայիկ Ներսիսյանը, միաժամանակ նշում՝ 2023-ին գյուղտեխնիկայի նոր միավորների ձեռքբերման որևէ ծրագիր չկա։

Որոշ դեպքերում էլ գյուղացիները գործի են դնում սեփական ռեսուրսները։ Լոռի Բերդի բնակիչ գյուղատնտես Արայիկ Ռուշանյանն, օրինակ, արդեն երկար տարիներ գյուղտեխնիկայի սեփական պարկն է ընդլայնում՝ մեծացնելով նաև սեփական հողատարածքները։ Նաև աշխատանքով է ապահովում համագյուղացիներին։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.