Ախթալայում ապրող մի խումբ տարեցներ իրենց միապաղաղ առօրյան լցնում են ամենօրյա հանդիպումներով, զրույցներով ու երաժշտությամբ։ Նրանցից մեկը Սեյրան պապն է, որ բոլորին հայտնի է իր կիթառով։ Նվագում է, երգում, նաև՝ ներկա-բացակա անում բոլոր ընկերներին։ Ասում է՝ եթե որևէ մեկն այդ օրը տնից դուրս չի գալիս, անհանգստանում է և գնում տեսակցության։
Իսկ ընդհանրապես Ախթալայի տարեցների հավաքատեղին քաղաքի կենտրոնն է, հավաքվում են ու մինչև երեկո զրուցում գրեթե ամեն ինչի մասին։