Մարցեցի Ռադիկ Հովակիմյանը 44-օրյա պատերազմում նահատակված հազարավոր հայորդիներից մեկն է։ Նա թշնամու դեմ երկու կռիվ ուներ տալու՝ հայրենիքի փրկության և Արցախյան առաջին պատերազմում զոհված երկու հորեղբայրների համար։
Շատերի նման Ռադիկն էլ անավարտ երազանքներ ուներ, բանակից վերադառնալու և ծնողների հոգսը թեթևացնելու մեծ ցանկություն։ Մոր խոսքով՝ Ռադիկի ապագայի բոլոր պլանները նույնպես իր փոքրիկ ծննդավայրի հետ էին կապված, որոնք, ավաղ, պատերազմն ընդհատեց։