Դեկտեմբերի 6-ի երեկոյան Ալավերդիում և հարակից մի քանի բնակավայրերում ջրամատակարարումը դադարեցվել էր՝ պայմանավորված վթարային իրավիճակով։

«Վեոլիա ջուր» ընկերությունը շարունակում է աշխատել Լոռի Բերդից եկող մայր ջրատարի վթարի վերացման ուղղությամբ: Հիշեցնենք, որ վթարը եղել էր Աքորի գյուղում՝ մայր ջրատարի վրա կառուցված ավտոլվացման կետի տակ:

Որոշ տեղերում վաղ առավոտյան ջրամատակարարումը վերականգնվել է։ Սակայն ընկերությունը տեղեկացնում է սպառողներին, որ ջրամատակարարումն ամբողջությամբ կվերականգնվի դեկտեմբերի 8-ի երեկոյան:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.