Թումանյան խոշորացված համայնքի գյուղերից մեկն է Աթանը, որտեղ կյանքն ասես կանգ է առել։ Տասը տարի առաջ և այսօր խնդիրները նույնն են, ոչինչ չի փոխվել․ ճանապարհ, գազ ու լույս չկա, տրանսպորտի մասին խոսելն էլ անիմաստ է։

Գյուղացիներն ասում են՝ հույս ունեին, որ իրենց վիճակը գոնե խոշորացումից հետո կթեթևանար։ Բայց անհավասարություն են տեսնում ու զգում։ Նրանց կարծիքով՝ Աթանն անտեսվում է։

Թումանյանի համայնքապետարանում էլ հակառակն են համոզում․ գյուղական բնակավայրերից ամենաշատ ծրագրերն այս տարի Աթանում են իրականացվում։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.