Լոռու մարզի Շնող, Մեծ Այրում և Ճոճկան գյուղերում ոռոգման ջրի պակասը տասնամյակներով խոչընդոտ է դարձել, որ տեղացիները չկարողանան մեծացնել մշակվող ցանքատարածությունները։ Գյուղացիներն ասում են՝ Դեբեդի ջուրը ոռոգման համար լիարժեք կբավականացներ, եթե պոմպակայաններն ավելի հզոր և ժամանակակից լինեին:

Բայց ուզեն, թե ոչ, այգեգործությունն է նրանց եկամտի աղբյուրը, թեպետ ոռոգման շրջանում լուրջ խնդիրների են բախվում․ այգիները ջրելու հերթերը հաճախ են կռվի ու խռովության պատճառ են դառնում:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.