Ալավերդու պղնձաձուլարանում արտադրական գործընթացի վերսկսումը ոգևորության ու լավատեսության նոր ազդակ է դարձել հատկապես գործարանի երկարամյա աշխատակիցների համար։ Նրանց մի մասն արդեն իսկ աղացագնդերի վերագործարկված արտադրամասի աշխատակիցների շարքում է, մնացածները սպասում են արտադրության ընդլայնմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը։

Ալավերդու պղնձաձուլական գործարանը փակվեց 2019 թվականին՝ բնապահպանական անհիմն տուգանքի պատճառով, որը հետագայում դատարանը բեկանեց։ 2020 թվականի աշնանը ՎՏԲ բանկը, անօրինական կերպով ձեռքբերելով «Էյ Սի Փի» ընկերության բաժնետոմսերը, արտադրությունը դադարեցրեց։ Սա կլիներ Ալավերդիում պղնձարտադրության գրեթե 250-ամյա պատմության ավարտը։ Սակայն «Վալլեքս» խումբը Կառավարություն ներկայացրեց ընկերության ֆինանսական առղջացման ծրագիր և նոր ներդրումներով ու ժամանակակից սարքավորումներով աղացագնդերի արտադրութոյւն հիմնեց, որի աշխատանքները մեկնարկեցին 2022-ի ապրիլի 1-ին։

Արտադրամասի ընդլայնման և ընթացիկ հարցեր քննարկելու նպատակով արտադրամաս էր այցելել Վալլեքս խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.