Ալավերդուց 5կմ հեռավորության վրա գտնվող հունական Մադանում մի քանի ընտանիք է մնացել։ Նրանք հույներ չեն, այլ տարիներ առաջ Ալավերդու տարբեր հատվածներից այստեղ տեղափոխված ժամանակավոր բնակիչներ։ Ապրում են առանց գազի, ջրի, կենցաղային դժվար պայմաններում, բայց այլընտրանք չունեն։
Իսկ հույների ավերակված տները պատերազմ տեսած բնակավայր են հիշեցնում։ Դուռ է՝ ծանր կողպեքը վրան, բայց տունը տանիք չունի։
Մադանում մեկ հույն է մնացել և բազում հիշողություններ աշխատասեր, հյուրընկալ ու մաքրակենցաղ այդ ժողովրդի մասին, որ հայերի հետ հարյուրամյակներ շարունակ կենցաղ ու հաց են լիեսել։