Ալավերդու տարածաշրջանի ճանապարհ չունեցող գյուղերից է Կաճաճկուտը։ Դեպի գյուղ երթուղային չի աշխատում, տաքսու վարորդներից էլ ոչ բոլորն էլ համաձայնում քարուքանդ ճանապարհով գյուղ գնալ ու վերադառնալ։
Իսկ ցրտերն ընկնելուն պես գյուղը «մեկուսանում» է, կտրվում աշխարհից։ Եթե ցուրտ է, դրսում մարդ չես տեսնի։ Գյուղացիներն անասունը տուն են բերում, կեր տալիս, ու տանը՝ տաք վառարանի կողքին, խորհում իրենց դժվար կյանքի ու վաղվանից եղած սպասելիքների մասին։