Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 32 շենքի պատին փակցվեց 1942-1983 թթ․ այդ տանն ապրած խորհրդային երկրաբան, երկրաբանական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս, գիտությունների վաստակավոր գործիչ, ազգությամբ  գերմանացի Կոնստանտին Նիկոլայի Պաֆֆենհոլցի հիշատակին նվիրված հուշատախտակը։

Պաֆֆենհոլցի աշխատությունները նվիրված են Կովկասի երկրաբանության ամենատարբեր պրոբլեմներին՝ շերտագրությանը, տեկտոնիկային, մագմատիզմին, հրաբխականությանը, սեյսմոլոգիային, հիդրոերկրաբանությանը, քարտեզահանմանը, օգտակար հանածոներին։

Անվանի երկրաբանի աշխատություններում տրվում է Հայաստանի տեղը ալպիական ծալքավոր գոտում, արվում են ռեգիոնալ կարգի համեմատություններ Հայաստանի և Կովկասի կից մասերի, ինչպես նաև Երկրի Միջերկրածովյան գոտու կառուցվածքում գտնվող երկրների հետ։

Պաֆֆենհոլցը բազմաթիվ քարտեզների հեղինակ է։ Նրա Կովկասի երկրաբանական քարտեզը, որպես երկրաբանական քարտեզագրության եզակի նմուշ, ցուցադրվել է Մեքսիկայում 20-րդ միջազգային երկրաբանական կոնգրեսում։  

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.