Նոյմեբրի 26-ին ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, ըստ որի՝ Լոռու մարզի մի քանի քաղաքացիներ դաժան ծեծի էին ենթարկվել Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից:

Միջադեպը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ Պարեկային ծառայությունը փորձել էր ճանպարհն ազատել Նիկոլ Փաշինյանի շարասյան համար և այդ ընթացքում վեճի բռնվել տարեց քաղաքացու հետ, ով պարզապես խնդրել է իր հետ հարգանքով խոսել:

Խոսակցությանը միջամտել էր տարեց քաղաքացու տղան, որից հետո Պարեկային ծառայության ավելի մեծ թվով աշխատակիցներ էին եկել և դաժան բռնություն կիրառել քաղաքացիական անձանց նկատմամբ` օգտագործելով նաև արցունքաբեր գազ:

Տուժածները, այդ թվում մեկ անչափահաս, տարբեր կոտրվածքներով ու վնասվածքներով հիմա գտնվում են Վանաձորի բժշկական կենտրոնում։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.