Այսօր Ալավերդու համայնքապետարանում հյուրընկալվել էին քաղաքացիներ, որոնք իրենց մասնագիտական գործունեության բերումով մասնակցել են Դեբեդ գետն ընկած ալավերդցի երկամյա փոքրիկի փրկությանը։ Նրանց Ալավերդու համայնքապետը շնորհակալագրեր հանձնեց, ապա նշեց, որ Ժիրայր Պողոսյանն իր սխրանքով ոչ միայն երեխայի կյանքն է փրկել, այլ ամբողջ քաղաքին՝ ողբերգություն ապրելուց։

Նշենք նաև, որ երեխայի կյանքը փրկած Ժիրայրին ապրիլի 27-ին «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրել էր ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.