Հոկտեմբերի 31-ին Սոչիում նախատեսված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպման նախօրեին Արցախի Հանրապետության խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ արտահերթ նիստ էր գումարվել։ Այն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում էր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ մեծ հանրահավաք էր կազմակերպվել։
Հանրահավաքին 50 հազարին մոտ քաղաքացիներ էին մասնակցում։ Նրանք եկել էին մեկ անգամ եւս հաստատելու, որ արցախցին երբեք չի ապրելու Ադրբեջանի կազմում։ Վերածննդի հրապարակից նաեւ ՀՀ իշխանություններին ուղղված կոչեր էին հնչում՝ չստորագրել որեւէ փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս:
Արցախի և արցախցու կողքին կանգնելու կոչեր էին հնչեցնում նաև ընդդիմադիր գործիչները: