Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ6 միջպետական ճանապարհի Ալավերդի-Վրաստան շրջանցիկ հատվածի երկու կամուրջները դուրս էին մնացել մայրուղու վերակառուցման ծրագրից և չորս տարի շարունակ ձգձգվող ճանապարհաշինական աշխատանքների ավարտական փուլում միայն մեկնարկեց կամուրջներից մեկի հիմնանորոգումը։

Աշխատանքն ավարտված է, կամուրջը՝ երթևեկելի։ Ինչ վերաբերում է երկրորդ կամրջին, ապա շինարարները, կարելի է ասել, անակնկալի են եկել․ 15-օրյա ժամկետում կամուրջը բարեկարգելու փոխարեն պետք է վերակառուցեն այն։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.