Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» ԲՄ, Իվանյանի բուժական կետ և ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։

Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Հիվանդների հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։ Հիվանդանոցում 7 մարդ մահացել է, տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։

«Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն», – ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.