Մոտ հիսուն տնտեսություն ունեցող Չկալով գյուղը Լոռու գեղատեսիլ անկյուններից մեկն է։ Բայց գեղեցիկ բնությունն ու գյուղի մաքուր օդն այնքան «զորեղ» չեն, որ երիտասարդներին պահեն գյուղում։ Դատարկվող ու ծերացող բնակավայր է դարձել Չկալովը, չնայած վերջին տարիներին այստեղ կարևոր ծրագրեր են իրականացվել ծնունդով չկալովցի մի բարերարի կողմից։

Հիմա էլ գյուղի մանկահասակ յոթ երեխայի համար գյուղի նախկին գրադարանի շենքը հարմարեցվում է որպես մանկապարտեզ։ Միջավայրի և պայմանների բարելավման իրողությունը, սակայն, տարիներ առաջ գյուղից հեռացածներին հետ չի բերում։ Անգամ հարակից գյուղերից աղջիկներն այստեղ հարս չեն գալիս։ Գյուղը տարեցներին է մնացել։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.