«Անկյուն+3» հեռուստաընկերությունը մշտապես բողոքներ է ստանում, որ Ալավերդու հասարակական տրանսպորտում ուղևորները, իսկ  տաքսիներում նաև վարորդները, չնայած արգելքին, ծխում են։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 135-րդ հոտվածի 2-րդ կետը պատիժ է սահմանում տրանսպորտային միջոցներում ծխախոտային արտադրատեսակներ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելու համար։

Տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում` 7000 դրամի չափով, և տուգանային միավորի կիրառում` 0.5 միավոր:

Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում` 20 հազար դրամի չափով, իսկ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ նաև տուգանային միավորի կիրառում`1 միավոր:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.