Հոկտեմբերի 20-ին Ալավերդու քաղաքային թատրոնում թևածում էր ռուսական կայսրության շունչը։ Բեմում ռուս ռեալիստական գրականության լավագույն ավանդույթների շարունակող Անտոն Չեխովի «Քեռի Վանյա» հայտնի գրական ստեղծագործությունն էր, որը չի կորցնում արդիականությունն ու շարունակում է բեմադրվել ամբողջ աշխարհում։
Ներկայացման ռեժիսորը Հրաչյա Պապինյանն է։ Նա կարողացել է վարպետորեն պահպանել ռուսական կոլորիտն ու միաժամանակ հայկական շունչ տալ ներկայացմանը: