Մ6 միջպետական ճանապարհի՝ Ալավերդու կամրջի շինաշխատանքների ընթացքում վթարվել է Սարահարթ թաղամասի գազատար խողովակը, ինչի հետևանքով նշված թաղամասում գազ չկա։
Գազամատակարարումը կվերականգնվի ուշ երեկոյան, – հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության Լոռու մասնաճյուղի Թումանյանի տեղամասից և հորդորում բնակչությանը՝ անջատելու բոլոր տեսակի գազասարքերը։