Փետրվարի 13-ին, ժամը 22։25-ին մոտ ուժեղ երկրաշարժ է գրանցվել Հայաստանի տարածքում։ Լոռու մարզում նույնպես ուժգին ցնցումներ են եղել։ Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասում պատշգամբ է փլուզվել։ Փլուզումներ եղել են նաև շքամուտքերում։

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից հայտնել են, որ սույն թվականի փետրվարի 13-ին՝ տեղական ժամանակով 22:25-ին (Գրինվիչի ժամանակով` 18:25-ին), սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 41,19⁰ եւ արեւելյան երկայնության 43,97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա բնակավայրից 16 կմ հյուսիս-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 5,2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը եղել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ եւ Երեւան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Ըստ նախնական տվյալների՝ ավերածություններ չկան:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.