2022 թվականի սեպտեմբերին 13-ին Հայաստանի պետական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան 224 զինվորի կյանք խլեց։ Նրանց մեջ էր լոռեցի Հարություն Բեգլարյանը, որ նվիրական երազանք ուներ՝ բարձրաստիճան զինվորական դառնալ և հաղթողի բերկրանքով գրկել տանն իրեն սպասող մորը։
Հարությունը զինվորական ծառայության է մեկնել եղբոր հետ։ Երկու եղբայրների՝ զինվորական դառնալու և հայրենիքին ծառայելու որոշմանը ծնողները երբեք դեմ չեն եղել։ Մայրն ասում է՝ երբեք չի մտածել, որ մասնագիտության ընտրությունը կարող է կապվել իր որդիներին ճակատագրին ու սխալվել է։