Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի 17-ամյա բնակիչ Աշոտ Սաֆարյանը սահամանապահ գյուղի այն երիտասարդներից է, ով լավ է հասկանում թիկունքի ամրության կարևորությունը: Չափազանց հայրենասեր լինելով՝ Աշոտը ակտիվ գործունեություն է ծավալում գյուղում, մասնակցում մի շարք երիտասարդական ծրագրերի, համախմբում և միավորում գյուղի ներսում և գյուղից դուրս բնակվող ոսկեվանցիներին:

Սոցիալական տարբեր հարթակների միջոցով նա ներկայացնում է Ոսկեվանի համն ու հոտը, իրական գեղեցկությունը, գյուղում հող մշակող, քրտինք թափող գյուղացու ապրելակերպը: Սիրում է գյուղը, բնությունը և մարդկանց, ասել է թե՝ իր կյանքն առանց ծննդավայրի չի պատկերացնում:

Աշոտին գյուղում շատ են սիրում, ասում, որ նա գյուղի ապագա մինիստրն (նախարար) է, պարծանքը, որ հետագայում դեռ շատ բարձունքների է հասնելու:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.