Լոռու մարզի Աթան գյուղի բնակիչ Լուսյա Բեժանյանի համար երջանիկ կյանքի բանաձևը երեխաներով ու թոռներով շրջապատված ապրելն է, ինչը, սակայն, մեր օրերում գրեթե անհնարին է դարձել։ Երիտասարդները գյուղում ո՛չ ամուսնանում, ո՛չ էլ ապրում են։ Աթանի երբեմնի ակտիվ կյանքը ժամանակին այստեղ ցուցադրվող հնդկական ֆիլմերի պես անցյալում է մնացել։

Տիկին Լուսյան գյուղի բոլոր կանանց նման անասուն է պահում, կաթնամթերք ու այլ բարիքներ ստեղծում։ Ձմեռը գյուղում երկարատև է․ հարկավոր է չորս ամսվա պաշար հավաքել։ Իսկ եթե չանես, պարզապես սոված կմնաս, ասում է տարեց կինը։

Աթանում կյանքը հանգիստ է, անխռով, բայց Լուսյա տատի հոգին մի քիչ փոթորկված է․ հեռուներում ապրող թոռանն է սպասում։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.