2022-ի նոյեմբերին լրանում է Ալավերդու համայնքապետի պաշտոնավարման հինգ տարին, ինչը ենթադրում է, որ համայնքում նոր ընտրություններ են լինելու։ Մինչև այդ, սակայն, վերջին շրջանում քննարկվում է նաև Ալավերդու՝ ևս մեկ անգամ խոշորանալու փաստը, ապա համայնքապետի հավանական թեկնածուների անուններն ու ընտրությունների հավանական ժամկետները։
Իսկ ո՞վ կլինի համայնքի հաջորդ ղեկավարը, կամ գո՞հ են արդյոք ալավերդցիները ներկա համայնքապետի աշխատանքից, պարզել ենք փողոցում անցկացված հարցախույզի միջոցով։