Ալավերդու ավագանու հերթական նիստի օրակարգի գլխավոր հարցը թերեւս 2023 թվականի համայնքի բյուջեի հաստատումն էր: Օրակարգային հարցերն, ըստ հաջորդականության, վերաբերում էին ընթացիկ տարվա բյուջեի եւ ավագանու նախորդ որոշումներից մեկի փոփոփոփոխություններին:

Ավագանու անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող Հարություն Ձավարյանն անդրադարձավ 2023-ի հաստիքացուցակների և դրույքաչափերի վերաբերյալ իրենց կուսակցության ներկայացրած առաջարկին։

Օրակարգի նախավերջին հարցը 2023-ի բյուջեն հաստատելու մասին էր։ Համայնքի չճշտված ընդհանուր բյուջեն 1 մլրդ 849 մլն դրամ է, որից սեփական եկամուտներ նախատեսվել է 525 մլն դրամ։ Համայնքի բյուջեն, սակայն, 288 մլն դրամ դեֆիցիտ ունի, որը փոխանցվել է նախկին Շնող համայնքից։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.