Առատ ձյան պատճառով այսօր առավոտից վտանգավոր իրավիճակ է Մ6 մայրուղու՝ Վահագնիից մինչեւ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում։ Անելանելի դրության մեջ են հատկապես բեռնատարների վարորդները։ Տասներկու օր շարունակ Վերին Լարսի անցակետում կայանելուց հետո հիմա էլ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին են կանգնած։ Ասում են՝ ոչ ԱԻՆ-ում եւ ոչ էլ ճանապարհը սպասարկող կազմակերպությունում իրենց զանգերին չեն պատասխանում։ Իսկ քանի դեռ ճանապարհը մաքրված չէ, ձյունն էլ շարունակում է տեղալ, մեքենաները չեն կարող տեղաշարժվել։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.