Հայաստանի մի շարք բուժհաստատություններում տարվա այս ժամանակահատվածում պետպատվերի շրջանակներում իրականացվող անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների համար նախատեսված գումարը վերջանում է։ Մինչդեռ պետպատվերի շրջանակում բուժման ենթակա շատ հիվանդներ հայտնվում են անելանելի վիճակում և ստիպված են լինում արդեն վճարել պետպատվերով նախատեսված ծառայության համար։
Ալավերդու բժշկական կենտրոնում, օրինակ, նման խնդիրները փորձում են լուծել՝ ներքին ռեսուրսների վերաբաշխումների հաշվին։ Թերի կատարված ծրագրերի արդյունքում եղած մնացորդային գումարներն ուղղվել են ավելի շատ շահառու ունեցող ծրագրերին։