Ալավերդու երկու՝ համար 12 հիմնական և համար 5 ավագ դպրոցներում պետական ծրագրով նորոգման աշխատանքներ են ընթանում։ Քաղաքում ամենաշատ թվով աշակերտ ունեցող համար 12 կրթօջախում հիմնանորոգվում է մարզադահլիճը։ Հիմա հատակի և տանիքի քանդման աշխատանքն է արվում։ Ռեսուրսային կենտրոնն ու ճաշարանն էլ պատրաստ են շահագործման․ հիմա գույքին են սպասում։

Իսկ համար 5 ավագ դպրոցում շինաշխատանքներն ընդգրկում են ամբողջ շենքը․ տանիք, հատակ, կոսմետիկ նորոգում, պատուհանների փոխարինում և այլն։ Այս աշխատանքները մինչև տարեվերջ ավարտված կլինեն։ Ըստ տնօրենի՝ մեկ տարվա ընթացքում կլուծեն նաև ջեռուցման հարցը։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.