Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասում շինարարական եռուզեռ է։ Մի քանի հասցեներում միաժամանակ շինարարներ են աշխատում։ Համայնք-պետություն համագործակցությամբ և ՄԱԿ-ի ծրագրով Ալավերդիում 2022-ին հիմնանորոգվելու է բազմաբնակարան ինը շենքի տանիք: Նույն ծրագրով իրականացվում են նաև ճանապարհաշինական աշխատանքներ Սարահարթի Թուրքմենական թաղամասում, Էնգելսի սեփական տներ տանող ճանապարհատվածում, ինչպես նաև Դեբեդ թաղամասում։
2022-09-21