Ձմռան այս օրերին Լոռիում ցերեկվա միջին ջերմաստիճանը 10-12 աստիճանի է հասնում: Սարերում ձյուն չկա, տեղումների հավանականություն նույնպես։ Մարդիկ վախենում են՝ անցած տարվա պատմությունը նորից գլխներին չգա. հունվար-փետրվարը տաք էր, մարտին կես ամիս անդադար ձյուն եկավ:

Օդերևութաբանների խոսքով՝ նման եղանակը անոմալ է տարվա այս ժամանակահատվածի համար։ Որքան էլ տաք եղանակը հաճելի լինի, ձմռան ամիսներին այն տարբեր խնդիրների պատճառ է դառնում։ Ոմանց մոտ առողջական խնդիրներն են սրվում, հողի հետ գործ ունեցողներն էլ վախենում են անորակ բերք ունենալու իրողությունից։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.