ՀՀ վարչապետի՝ մայսի 22-ի ասուլիսից օրեր անց «Անկյուն+3» ՀԸ նկարահանող խմբերը եղել են Տավուշի մարզի մի քանի բնակավայրերում և զրուցել տեղի բնակիչների հետ։ Վարչապետի հայտարարությունների վերաբերյալ մարդիկ տարակարծիք են․ ոմանք մտածում են, որ թեկուզ տարածքներ հանձնելով՝ պետք է խաղաղություն հաստատվի։ Ոմանց կարծիքով էլ՝ վարչապետի հայտարարությունն ու գործողությունները խիստ վտանգավոր են երկրի և ժողովրդի համար։

Մայիսի 22-ի իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը վերահաստատել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 00 ք/կմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը, Տավուշի 6 գյուղերը, անկլավները և Տիգրանաշենը, միաժամանակ նշելով,  որ Ադրբեջանը դրա փոխարեն պետք է ապահովի Արցախի հայ բնակչության անվտանգությունը վերացական պայմանը։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.