Տեղական ինքնակառավարման մարմինների՝ սեպտեմբերի 25-ին նշանակված ընտրություններին Ալավերդի քաղաքում մասնակցում է քաղաքական 4 ուժ՝ «Քաղաքացիական Պայմանագիր», «Ապրելու երկիր», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունները։

Վերջինի՝ համայնքապետի պաշտոնի համար պայքարող թեկնածուն Նորայր Գևորգյանն է։ Նա հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերության փոխտնօրեն է, նախկինում աշխատել է նաև ներքին գործերի համակարգում։

Իսկ «Ապրելու երկիր» կուսակցության ընտրական ցուցակը Ախթալայի համայնքապետ Արկադի Թամազյանն է ղեկավարում։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.