ՀՀ ԶՈՒ կազմավորման օրվան ընդառաջ Լոռու մարզի Արևածագ գյուղի միջնակարգ դպրոցում ռազմամարզական բաց դասարանի բացման արարաղություն էր։ Ներկա էին Լոռու մարզպետարանի պաշտոնյաներ, զինվորականներ, պատասխանատու այլ պաշտոնյաներ, հյուրեր:

Միջոցառման մեկնարկը տրվեց ՀՀ օրհներգով։ Ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում զոհված դպրոցի նախկին աշակերտների հիշատակը։

«Դասավանդիր Հայաստան» ծրագրով Արևածագի միջնակարգ դպրոցում որպես ՆԶՊ ուսուցիչ աշխատանքի անցած պահեստազորի սպա Զորայր Հարությունյանը տնօրեն Արմինե Երիցյանի հետ դեռ նախորդ տարի են ձեռնամուխ եղել այս ծրագրի իրականացմանը։

Ռազմամարզական բաց դասարանը կծառայի Արևածագի և հարակից բնակավայրերի դպրոցների աշակերտներին, ինչպես նաև պահեստազորայիններին։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.