Վանաձորցի Մոսինյանների ընտանիքում յոթերորդ երեխան է ծնվել, յոթերորդ արու զավակը՝ իրականացնելով ծնողների՝ յոթ որդով սեղան նստելու երազանքը։
Բազմազավակն ընտանիքի մայրն այս օրերին մեկ այլ կարևոր երազանք էլ ունի՝ հայրենիքի սահմանները խաղաղ լինեն, որովհետեւ վաղվա զինվորներից յոթին էլ իրենք են մեծացնում և դաստիարակում։
Իսկ բախտավոր հայրիկի՝ Արեն Մոսինյանի խոսքով՝ ընտանեկան երջանկությունը լիակատար կդառնա, երբ նաև աղջիկ ունենան։