Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ6 միջպետական մայրուղու՝ Ալավերդու տարածքում վերջերս ասֆալտապատված ճանապարհահատվածը քանդում են։ Վարորդները ենթադրում, իսկ տվյալ տեղամասի կապալառու «Հորիզոն 95»-ի պետը խոստովանում է՝ գործն անորակ են արել։

Նշված հատվածը ասֆալտի նոր ծածկույթ կունենա, երբ եղանակը բարենպաստ լինի։ Իսկ քաղաքացիները կրկին անհարմարություններ կկրեն, մինչև որ ճանապարհի շինարարության պատասխանատուները կառուցեն, ապա՝ քանդեն, հետո էլի կառուցեն և այդպես շարունակ։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.