1933 թվականի հունվարի 23-ին Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի հանդերձարանի աշխատողներին ուղղված իր նամակում ռուս գրող և թատերական ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկին գրել է․ «Ներկայացումը սկսվում է թատրոնի շենք մուտք գործելու պահից։ Դուք առաջինն եք դիմավորում հանդիսատեսին»։ Այս մեջբերումը ժամանակի ընթացքում վերածվել է թևավոր խոսքի՝ թատրոնը սկսվում է կախիչներից, այսինքն, թատրոնում չկան երկրորդական դերեր և մասնագիտություններ։

Ալավերդու քաղաքային թատրոնի հանդերձապահ Անահիտ Գրիգորյանն իրեն թատրոնի կարևոր մասնիկն է համարում, իսկ իրեն վստահված գործը՝ պատասխանատու և կարևոր։ Արդեն տասը տարի թատրոնն Անահիտի համար երկրորդ տուն է դարձել։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.