Ապրիլի առաջին օրերին տեղումների և անսովոր ցրտի պայմաններում Օձունում գյուղացիները ծխահարել են նորատունկ այգիները՝ ցրտահարությունից պաշտպանելու նպատակով։ Թեպետ գյուղի ցածրադիր հատվածում ցրտահարություն չի գրանցվել։ Ավելի բարձրադիր տարածքներում էլ մասնակի ցրտահարվել են միայն ծիրանենիներն ու հոնենիները։

Գյուղացիների խոսքով՝ ծիրանը «նուրբ» է, թեթև ցրտահարվելու դեպքում անգամ բերքը կվտանգվի։ Այդ պատճառով է, որ Արարատյան դաշտավայրում մարդիկ գիշերում են այգիներում՝ բերքը «փրկելու» նպատակով։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.