Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ6 միջպետական ավտոճանապարհը հուլիսից ամբողջությամբ շահագործվում է։ Ճանապահի հիմնանորոգման ծրագրի շրջանակում Ալավերդի համայնքի Սանահին-Կայարան-Ալավերդի հատվածում նաև գիշերային լուսավորության ցանց է անցկացվել։

Ծրագրի իրականացման ընթացքում լուսավորությւոնից զրկվել են Սանահին կայարան և Բաղրամյան թաղամասերը։ Ի դեպ՝ լուսավորության ցանց է կառուցվել նաև Էնգելս թաղամասի Մ6 ճնապարհի հատվածում, որը նույնպես միացված չէ։

Խնդրի վերաբերյալ «Անկյուն+3» ՀԸ հարցում է ուղարկել Ալավերդու համայնքապետարան, որտեղից պարզաբանել են՝ նշելով, որ խնդրի վերաբերյալ դեռևս փետրվարին դիմել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին, բայց մինչև օրս պատասխան չեն ստացել, խնդիրն էլ չի լուծվել։

«Այս պահին համայնքապետարանի կողմից աշխատանքներ են տարվում՝ Բաղրամյան թաղամասի լուսավորության ցանցի համար ՀԷՑ-ում առանձին փաստաթղթավորում իրականացնելու և գոնե թաղամասի լուսավորությունը վերականգնելու ուղղությամբ», նշված է համայնքապետարանի գրության մեջ։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.