Ձմեռն արդեն իրողություն է։ Սակայն ամռանը՝ օգոստոսին տեղացած խոշորահատիկ կարկուտը, որ մեծ վնասներ պատճառեց գյուղատնտեսական մշակաբույսերին ու ծառերին, շոկային վիճակ է ստեղծել որոշ ծառերի ու թփերի համար, որոնք «կորցրել» են եղանակային կողմնորոշումը։ Սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին Ալավերդիում սկսել էին ծաղկել պտղատու ծառերը, յասամանի թփերը, ինչն անբնական էր տարվա այդ ժամանակահատվածի համար։

Հիմա էլ «Անկյուն+3» հեռուստաընկերության ֆոտոխցիկը Սարահարթում բացահայտել է մեկ այլ անոմալ երևույթ՝ ծաղկել և պտղակալել են մոշի թփերը։ Այլ ճյուղերի վրա էլ նորաբաց բողբոջներ են։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.