Այս տարեսկզբին Ալավերդին հրաժեշտ տվեց մշակույթի երախտավոր, «Լազուր» ժողգործիքների համույթը 45 տարի ղեկավարած Լազր Խեչիկյանին։
Նա Ալավերդու ժողգործիքների համույթում նախ որպես ակորդեոնահար, ապա որպես մենակատար է հանդես եկել: Իսկ 1965 թվականից մինչև 2010 թ-ը ղեկավարել է համույթը: Մինչև այդ «Լազուր»-ը ղեկավարել էր տաղանդավոր դուդուկահար Ռուբեն Վարդանյանը։
Լազր Խեչիկյանի ղեկավարությամբ երաժշտախումբը վերջնականապես ձևավորվեց որպես ժողգործիքների համույթ: Այն հանրապետությունում առաջիններից մեկն էր, որ Մշակույթի նախարարությունից ստացավ ժողովրդական կոլեկտիվ պատվավոր կոչումը՝ դառնալով հանրապետության սիրված ու լավագույն ժողովրդական նվագախմբերից մեկը: