Հունիսի 30-ին Ալավերդու մշակույթի կենտրոնում գրքի շնորհանդես էր։ «Ձյունոտ գարնան արևներ»-ը հեղինակի՝ Գևորգ Արշակյանի բանաստեղծական երկրորդ ժողովածուն է։

Գևորգի ստեղծագործություններում բողոք և ընդվզում է անարդարության, անիրավ աշխարհի դեմ, ինչի կողքին ապրում են սերն ու թախիծը։

Շնորհանդեսի ընթացքում նրա ստեղծագործությունները կարդացին և կարծիքներ հայտնեցին ընթերցողները։ Ապա ելույթ ունեցան Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթի մենակատարները։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.