Անուշ Ասլանյանը Վանաձորում է ապրում։ Նա տեղաշարժվում է ձեռնափայտի օգնությամբ։ Արդեն երկու տարի Անուշը Լոռու մարզային գրադարանում է աշխատում։ Դրանից բացի ղեկավարում է նաև «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպությունը։
2014-ին ստեղծված կազմակերպությունն ավելի շատ հայտնի է «Էրեո» անվամբ և զբաղվում է հաշմանդամություն ունեցող անձանց աջակցությամբ։ Իսկ 2019 թվականին «Էրեո» -ն Հուշանվերների սոցիալական ձեռնարկություն է ստեղծել և անվանել այն «Էրեո սթայլ»։
Ձեռնարկությունում հայկական ավանդական տիկնիկներ և այլ զանազան իրեր են պատրաստում։