Տավուշի մարզի Դեբեդավան գյուղում մարդկանց հիմնական զբաղմունքը պտղաբուծությունը և անասնապահությունն է։ Հողին կպած, հողով ապրող մարդիկ են դեբեդավանցիները։ Իրենց բերքառատ այգիներն, ասում են, ամերիկաների ու եվրոպաների հետ չեն փոխի․ հայը պետք է ապրի Հայաստանում։

Գյուղից արտագաղթն արդեն անցյալում է մնացել։ Այգեգործներ Վազգեն Բեկվերդյանն ու Կամո Բաբաջանյանը նշում են՝ համագյուղացիները խելքի են եկել։ Բերքը մի տարի շատ է, հաջորդ տարին՝ քիչ, բայց դա է քոնը։ Պարզ ճշմարտություն, որ շատերի համար բարդ է հասկանալը։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.