Գոռ Հակոբյանն այս կարգախոսով է միշտ առաջնորդվել։ Նա մեկն էր հազարավոր այն հայորդիներից, որ հայրենիքի փրկության համար իրենց կյանքը դրեցին զոհասեղանին։
Գոռը ծնունդով Ջիլիզա գյուղից էր: Նա սովորել է Վանաձորի պետական համալսարանի կերպարվեստի և գծագրության բաժնում: Աշխատել է ՀՀ ԱԱԾ սահմապահ զորքերում: Պատերազմ է մեկնել 2020 թվականի հոկտեմբերի 31-ին՝ կամավոր: Ընկել է նոյեմբերի 8-ին՝ անօդաչու թռչող սարքի հարվածից: