24 տարի առաջ` 1999 թվականին, Ալավերդիում ստեղծված «Անկյուն+3» հեռուստաընկերությունը 2018-ին դադարեցրեց գործունեությունը։ Հեռուստաընկերության համահիմնադիրներից Հրաչյա Պապինյանը պատմում է, որ այդ ժամանակ Ալավերդիում մի շարք գործարաններ էին փակվել, ընդհանուր տնտեսական վիճակը վատացել էր, եկամուտները նվազել էին, և գովազդ ձեռք բերելը դարձել էր գրեթե անհնար։ Երեք տարի պահանջվեց, որ «Անկյուն+3»-ը վերսկսի իր աշխատանքը։ Հենց այդ ժամանակ էլ՝ 2021-ի աշնանը, հեռուստաընկերության կառավարումը ստանձնեց Հրաչյա Պապինյանը։ Media.am-ը նրա հետ զրուցել է մարզային փոքրիկ հեռուստաընկերության խնդիրների ու ձեռքբերումների մասին։ Հարցազրույցը կարդալու համար անցեք հղումով․
2023-09-17