Քարաբերդը Լոռու մարզի անասնապահությամբ ապրող գյուղերից է։ Գյուղ ասվածն էլ 10-12 մարդ է միայն․ մոտ քսան տարի առաջ սկսված արտագաղթը շատ ընտանիքների է Քարաբերդից Վանաձոր և ավելի հեռուներ տարել։

Գյուղում մնացածներն էլ զրկված են կենցաղի տարրական պայմաններից. գազ, խանութ, ճանապարհ ու տրանսպորտ չկա, ոտքով են հասնում Վանաձոր: Բայց սա դեռ ամենը չէ։ Գայլերն իսկական սպառնալիք են քարաբերդցիների համար։ Եթե ոհմակը նախրի մեջ է ընկնում ու ջարդում, նրանց ապրուստի հարցն է դրվում հարցականի տակ:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.