Անտառամուտցի Քաջիկ Մնացականյանն այն եզակիներից է, որոնք գյուղի կյանքից չեն դժգոհում։ Իր ձեռքով գյուղում ամեն ինչ ստեղծել է՝ տրակտորից մինչև մեծ գոմ, հողից մինչև ջերմոց։

Ասում է՝ ամեն դժվարություն հաղթահարելի է, եթե գործիդ մեջ սեր ես դնում։ Ինքն այդպես է անում՝ հող է մշակում, կենդանի պահում, թեթև տանում օրվա հոգսերը: Նույնն էլ խորհուրդ է տալիս ուրիշներին։

Իսկ գյուղի կյանքը հասկանալու և սիրելու համար, համոզված է, որ պետք է ընդամենը ապրել այնտեղ։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.