Ահնիձորի բնակիչ Լիա Խաչատրյանն արդեն 20 տարի ուսումնասիրում է մեղվաբուծության գաղտնիքները։ Գործի մեջ նա այնքան է հմտացել, որ սեփական փորձով կիսվում է մեղու պահել ցանկացող բազմաթիվ կանանց հետ՝ սովորեցնելով ժրաջան կենդանիների հետ աշխատելու հմտությունները։
Սիրած զբաղմունքը տարիների ընթացքում նաև եկամտի աղբյուր է դարձել։ Վաճառում են, բաժին հանում երեխաներին ու հարազատներին՝ չմոռանալով ամբարել ձմռան սեփական պաշարը։
«Մեղուներից շատ բան ունենք սովորելու. նրանք ծնված օրից աշխատում են», – ասում է տիկին Լիան: Իսկ ամուսինը՝ Մելիք Խաչատրյանը, կնոջ անսպառ աշխատասիրության ու եռանդի մասին է պատմում։