Հունվարի 9-ին Հայաստանում մեկնարկել է ձմեռային զորակոչը։

Ալավերդու տարածաշրջանից նորակոչիկների առաջին խումբը ծառայության մեկնեց այսօր՝ հունվարի 12-ին։

Հավաքակայանում մոտ 50 նորակոչիկներ ևս մեկ անգամ բուժզննում անցնելուց և փաստաթղթերի հավաքագրումից հետո շարժվեցին դեպի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի՝ մոմավառության և միասնական աղոթքի։

Վերջին տարիներին Ալավերդու համայնքապետարանի նախաձեռնությամբ տարածաշրջանի նորակոչիկներին զինվորական ծառայության են ճանապարհում եկեղեցամերձ տարածքից։

Պահպանիչ աղոթքից ու մաղթանքներից բացի նաև հայկական զուռնան է հնչում։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.